Վալերիանով սրվակը դեն նետեք

Սթրեսները 21-րդ դարի նզովքն են։ Բոլորս փորձում ենք ամեն ինչ հասցնել․ լուծել աշխատավայրում ծագած խնդիրները, գլուխ հանել ընտանեկան տարաձայնություններից, երեխաների խնդիրներից ու ամեն տեղ քիթը  խոթող ազգականներից։

Արդյունքում սկսում ենք տագնապել, ձեռք բերում անքնություն ու շարունակ նյարդայնանում։

Շատ մարդիկ փորձելով պահպանել նյարդային հավասարակշռությունը՝ իրենք իրենց հանգստացնող դեղորայք են նշանակում։ Մինչդեռ դա կտրականապես արգելված է անել, քանի որ շատ դեղեր օժտված են ոչ միայն սեդատիվ (հանգստացնող), այլև քնեցնող ազդեցությամբ։

Ավելին, հանգստացնող միջոցների կիրառումը հաճախ հանգեցնում է ընտելացման։ Մարդը սովորում է  ամենաանշան հուզական դիսկոմֆորտի ժամանակ դեղեր ընդունել։ Մասնագետները խորհուրդ են տալիս դիմել բնական միջոցների օգնությանը։

Հանգստացնող դեղաբույսեր

Մեղվախոտ

Այս բույսն օժտված է ուժեղ հանգստացնող հատկությամբ՝ միևնույն ժամանակ չհարուցելով ընտելացում։ Քնաբանները մեղվախոտի թուրմ են նշանակում այն խնամյալներին, որոնք տառապում են անքնությունից և տագնապայնության բարձր աստիճանից։

Այս թուրմը պատրաստելու համար անհրաժեշտ է թերմոսի մեջ լցնել 60 գ․ չոր դեղաբույս և 0,5լ եռացրած ջուր։ Դեղամիջոցը պիտի թրմել մոտ 2  ժամ, այնուհետև մզել։ Պատրաստի դեղաթուրմը պետք է օգտագործել օրը 3 անգամ՝ 100-ական գ․։

Մարդարմատ

Այս բույսը հիանալի դաշնակից  է չափազանց մտավոր ակտիվության հետևանքով ծնված սթրեսների ու նյարդային լարվածության դեմ պայքարում։ Մարդարմատը լավ է նևրոզների ու ճնշվածության հակված մարդկանց համար։

Խրոնիկ ճնշված վիճակին հրաժեշտ տալու համար պետք է ամեն օր ընդունել մարդարմատի թուրմ (օրական 2 անգամ՝ 20-ական կաթիլ)։ Բուժման կուրսը՝ 1 ամիս։

Գայլուկ

Այս բույսի կոներն անհրաժեշտ է եփել միայն այն դեպքերում, երբ մարդն անընդունակ է ինքնուրույն գլուխ հանել նյարդային լարվածությունից։ Հանգստացող թեյը պատրաստելու համար անհրաժեշտ է 1 ճաշի գդալ չոր կոները լցնել 1 բաժակ եռման ջրի մեջ ու թրմել։

Պատրաստի թուրմը պետք է ընդունել քնելուց անմիջապես առաջ։