Արտակ Բեգլարյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր՝ Արտակ Արտյոմի Բեգլարյանին ԱՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին։

Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Նշենք, որ ավելի վաղ Արտակ Բեգլարյանը զբաղեցնում էր Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը: