Շատ համեղ, նուրբ և անուշաբույր խաչապուրի` բառացիորեն մի քանի րոպեում. հրաշալի բաղադրատոմս

Շատ համեղ, նուրբ և անուշաբույր խաչապուրիի բաղադրատոմս:

Բաղադրիչները՝

Կեֆիր՝ 1 բաժակ սոդա (մարել քացախով), աղ, շաքարավազ՝ 0.5-ական թ.գ. Կաթնաշոռ՝ 200 գ. Ալյուր՝ 3 բաժակ (2.5 բաժակը՝ խմորի համար, 0.5-ը՝ խմորի հետ աշխատելու համար) Կոշտ պանիր՝ 150 գ.
Սխտոր՝ 2 պճեղ, Ռաֆինացված յուղ՝ 0.5 բաժակ տապակելու համար

Պատրաստումը՝

Չափել բոլոր բաղադրիչները, խմոր պատրաստել՝ կեֆիրի մեջ լցնել շաքարավազը, աղը, սոդան, մարել քացախով, խառնել: Մաս-մաս ավելացնել մաղած ալյուրը, շարունակել խառնել մինչև պինդ խմոր ստացվի: Խմորն ալյուրի հետ դնել սեղանին: Դնել տոպրակի կամ սննդային թաղանթի մեջ, թողնել 20 րոպե: Կոշտ պանիրը մանր քերել, ավելացնել մեկ պտղունց աղ, կաթնաշոռը, սխտորը, խառնել: Պետք է պինդ զանգված ստացվի, բաժանել 4 մասի: Խմորը նույնպես բաժանել 4 մասի, յուրաքանչյուրը բացել 4 մմ հաստությամբ: Խմորի ծայրին դնել միջուկը, տարածել, ծածկել երկրորդ շերտով, ծայրը լավ կպցնել: Ներսում չպետք է օդ լինի: Պատրաստի կարկանդակը կարելի է ձեռքերով հարթեցնել կամ զգուշությամբ գրտնակել: Ձեթը տաքացնել, կարկանդակները դնել թավայի մեջ, տապակել մինչև կարմրի: Նույն կերպ երկրորդ կողմը տապակել: