Հրաշք բույս, որը բուժում է գաստրիտը, ստամոքսի խոցը, պանկրեատիտը, ենթաստամոքսային գեղձը

Լավացնել ստամոքսի աշխատանքը, լուծել խոցի և աղիների, լյարդի և ենթաստմոքսային գեղձի հետ կապված խնդիրները կօգնեն կռատուկի հիման վրա պատրաստված դեղամիջոցները:

Գաստրիտի բուժում

Երբ հաճախ են կրկնվում բորբոքային գործընթացներ ստամոքսի լորձաթաղանդում, ամեն գարուն հարկավոր է իրականացնել բուժման պարզ կուրս:

Աղցան

Ամեն օր ուտել 4-5 հատ թարմ կռատուկի արմատ՝ կամ թարմ վիճակում՝  աղցանների մեջ օգտագործեոլվ, կամ ջեռոցում եփած: Կուրսի տևողությունը 2-3 շաբաթ:

Սառը թուրմ

Կռատուկի 1թ.գ. մանրեցրած արմատի վրա ավելացնել 1 բաժակ եռացրած՝ սենյակային ջերմաստիճանի ջուր: Թրմել 5 ժամ:

Խմել բաժակի 1/3 մասը՝ օրական 3 անգամ ուտելուց առաջ: Կուրսը շարունակել մինչ լիարժեք ապաքինվելը:

Պանկրեատիտի, գաստրիտի բուժում

Թարմ պատրաստված կռատուկի հյութը խմել 1 թ.գ. չափաբաժնով՝ օրական 3 անգամ ուտելուց առաջ. սա առաջին շաբաթվա ընթացքում: Երկրորդ շաբաթ՝ 1 միջին գդալ չափաբաժնով, կրկին օրական 3 անգամ և ուտելուց առաջ:

Երրորդ շաբաթը՝ 3ճ.գ., օրական 3 անգամ և ուտելուց առաջ:

Մարսողության լավացում

Կռատուկի 1ճ.գ. չոր տերևների վրա լցնել 1 բաժակ եռման ջուր, թրմել 2 ժամ: Խմել 1ճ.գ. չափաբաժնով՝ օրական 4-6 անգամ:

Կուրսի տևողությունն է 3 շաբաթ:

Ենթաստմոքսային գեղձի հիվանդություններ

Կռատուկի չոր մանրեցրած 4 ճ.գ. արմատների վրա լցնել 6 բաժակ եռացրած՝ սենյակային ջերմաստիճանի ջուր. թրմել 2-5ժամ, եռացնել գոլորշու վրա և սառեցնել: Քամել, իսկ թուրմին եռացրած ջուր ավելացնելով՝ ստանալ 6 բաժակ հեղուկ:

Խմել գոլ վիճակում՝ օրական 2-3 անգամ, բաժակի 1/2 մասը:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։