Ընդամենը մեկ հատ կիտրոնն օգնեց ինձ մաշկս ձգել ու դարձնել այնքան հարթ ու շողշողուն, որ անգամ շատ երիտասարդ աղջիկներ կերազեին նման մաշկ ունենալ

Հաճախ է պատահում, որ մաշկը կորցնում է գեղեցիկ ու թարմ տեսքը, ի հայտ են գալիս բշտիկներ, պիգմենտային բծեր:

Գոյություն ունեն կոսմետիկ տարատեսակ միջոցներ, որոնք օգնում են ազատվել այդ խնդիրներից: Կան նաև բնական միջոցներ, որոնք նույնպես օգնում են ազատվել նմանատիպ խնդիրներից:Կիտրոնն այդ հարցում հիանալի օգնում է:

Կիտրոնից կարելի է պատրաստել տարբեր միջոցներ, դիմակներ, որոնք կարելի էպատրաստել տնային պայմաններում:

Կիտրոնի հյութ քամել բաժակի կամ փոքրիկ տարայի մեջ, այդ հյութով խոնավացնել բամբակե սկավառակը և քսել բշտիկների հատվածում: Թողնել 2-3 րոպե, մինչև կիտրոնի հյութը չորանալ, այնուհետև լվանալ գոլ ջրով և դեմքը չորացնել փափուկ սրբիչով: Գործողությունը կատարել օրական 2 անգամ։ Մի քանի կտոր կիտրոնը մանրացնել և քսել դեմքին։ Այսպիսով կստացվի հզոր դիմակ։ Թողնել 2-3 րոպե, այնուհետև լվանալ գոլ ջրով։

Կիտրոնով և սպիտակուցով դիմակ` Վերցրեք 1 ձվի սպիտակուց։ Սպիտակուցը միացրեք 2ճ․գ․ կիտրոնի հյութի հետ, լավ հարեք։ Խառնուրդը բաժանեք 3 մասի։

Մի մասը քսեք դեմքին, սպասեք որոշ ժամանակ, մինչ այն կչորանա, այնուհետև քսեք մյուս մասը։ Կրկին սպասելուց հետո՝ քսեք մնացած զանգվածը։ Մի քանի րոպե անց լավ լվացեք դեմքը գոլ ջրով և զգուշորեն չորացրեք փափուկ սրբիչով։