Մայրանալ պատրաստվող Էմմա Շաբոյանի նոր լուսանկարները և անկեղծ խոստովանությունը՝ իր ու ամուսնու՝ 7 ամիս բաժանված լինելու մասին

Դերասանուհի Էմմա Շաբոյանը հղիության 8-րդ ամսում է: Մայրանալ պատրաստվող դերասանուհին նոր կարգավիճակում ֆոտոշարք է իրականացրել ամուսնու հետ:

Նշենք, որ զույգը պատրաստվում է տղա ունենալ: Իր հարցազրույցներից մեկում Էմման ասել է, որ որդուն որոշել են անվանակոչել ամուսնու հոր՝ Հովհաննեսի անունով:

Հիշեցնենք, որ զույն ամուսնացել է 2019 թվականին:

Էմման ու Վահեն ծանոթացել էին նկարահանման հրապարակում, երբ 2-ն էլ նկարահանվում էին գեղարվեստական ֆիլմում:

Հավելենք նաև, որ զույգը շուրջ 7 ամիս բաժանված էր:


Դերասանուհու խոսքով՝ իրենց բաժանման պատճառը եղել են կուտակված խնդիրները, որոնք չեն բարձրաձայնել.«Ամուսնացել էինք, բայց չէինք հասկացել, որ արդեն ընտանիք ենք:

Երիտասարդ ենք եւ մեզ թվում էր, թե դեռ ընկերություն ենք անում: Մեր բաժանման պատճառը շատ ծիծաղելի է. ուղղակի հիմար սկզբունքներ եւ մտածողություն:

Կարծում եմ՝ այդ բաժանումը երկուսիս էլ պետք էր, հուսանք՝ այժմ այլ կերպ կլինի ամեն բան»,-իր հարցազրույցներից մեկում ասել է Էմման: