«Աշխարհի ամենագժվելու բույրը»․ Սիրուն Մինասի եւ դստեր քնքուշ հոլովակը

Պլաստիկ վիրաբույժ, հաղորդավարուհի Սիրուն Մինասը, որը հոկտեմբերին երկրորդ անգամ մայր է դարձել, հետեւորդների հետ կիսվել է նոր ընտանեկան տեսանյութով։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը ջերմ գրկել է փոքրիկին եւ մեղմ համբուրում է նրան։ «Աշխարհի ամենագժվելու բույրը։ Դուք էլ եք խելագարվու՞մ դրա համար», — հրապարակումը մեկնաբանել է Սիրունը։

Ավելի վաղ տեղադրված կադրերում փոքրիկը պատկերված էր՝ խաղալիքը ձեռքին։ «Գրելու բան չունեմ… հալվում եմ»,- մեկնաբանություններում գրել էր երիտասարդ մայրիկը։ Հետեւորդները հիացել էին ֆոտոշարքով ու փոքրիկին բազմաթիվ դրական խոսքեր էին գրել․ «Փոքրիկ արքայադուստր», «սիրուն տիկնիկ»։