Արդեն մանդարինի սեզոն է… իմացեք, թե ինչի համար է պետք հավաքել դրա կեղևը

Երբ մանդարին եք ուտում՝ ստանալով վիտամինների բաժին ու բարձրացնելով տրամադրությունը, աղբը մի գցեք դրա կեղևը, չէ որ դրանք դեռ երկար ժամանակ պահպանում են բույրն ու օգտակար հատկությունները:

Ամեն տարի չորացնում եմ կեղևը ու պատրաստում օդի թարմեցուցիչ: Չորացնում եմ կեղևը մարտկոցի վրա՝ մինչ դրանք կդառնան խրթխրթան: Սկզբում թվում է, թե չորանալուց հետո կեղևը կորցնում է անուշ հոտը, բայց հենց որ ձեռքով կիսում եք, ամբողջ սենյակը լցվում է ցիտրուսային բույրով:

Թարմեցուցիչ պատրաստելու համար անհրաժեշտ է փոքր չափի կտորե պարկիկ:

Մեջն ենք դնում ջարդջրդած կեղևն ու սուրճի հատիկներ: Պարկիկը կապում ենք և… Թարմեցուցիչը պատրաստ է օգտագործման:

Այս բնական թարմեցուցիչը կփոխարինի խանութից գնված քիմիական նյութերին: Պարկիկը կարող եք դնել պահարններում, ձմեռային հագուստի գրպաններում, որպեսզի ցեց չհայտնվի:

Եթե չեք սիրում սուրչի բույրը, պարկիկի մեջ կարող եք միայն մանդարինի կեղև լցնել: