Կարկանդակները միշտ ստացվում են օդային ու ձեթ չեն կլանում․ խմորի պատրաստման այս գաղտնիքը քչերը դիտեն

Շատ փափուկ, օդային, փքուն կարկանդակներ՝ ցանկացած միջուկով։ Բաղադրատոմսն ամենապարզն է, սակայն վերջնական արդյունքն ուրախացնում է։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • եռման ջուր և կաթ՝ յուրաքանչյուրը 250 մլ
  • ալյուր՝ 160 + 540գ
  • թարմ խմորիչ՝ 25 գ
  • հալացրած կարագ՝ 100 գ
  • շաքարավազ՝ 1ճ․գ․
  • աղ՝ 1,5թ․գ․
  • աղացած միս՝ 500գ
  • սոխ՝ 1 հատ
  • կարագ, ձեթ
  • աղ, համեմունքներ, կանաչ

Պատրաստման եղանակ․

Եռման ջուրը խառնել կաթի հետ, ավելացնել 160 գ ալյուր, աղն ու շաքարավազը, նաև խմորիչը։ Խառնել և թողնել 10 րոպե։

Ավելացնել մնացած ալյուրը և հալացրած կարագը։ Խմոր հունցել և ծածկել կափարիչով, թողնել տաք տեղում՝ 1 ժամ։

Միջուկի համար ձեթով ու կարագով տապակել կտրատած սոխը, ավելացնել միսը, համեմել աղով։

Երբ միջուկը պատրաստ լինի, ավելացնել մյուս համեմունքները և մանր կտրատած կանաչին։

Խմորից փոքր կտորներ պոկել, կարկանդակներ ձևավորել և տապակել լավ տաքացրած ձեթի մեջ։

Խմորի առանձնահատկության շնորհիվ կարկանդակները յուղոտ չեն ստացվի։

Բարի ախորժակ։