Վանիկ ջան, ինչի՞ տուն չես գնում․․․կրակում են, իսկ ես վախենում եմ․․․Հայաստանը պրծնու՞մ ա, Միսս Նատալի

Ես։ — Վանիկ ջան, ինչի՞ տուն չես գնում
(6-ամյա Վանիկը Արցախից ա մի տարի առաջ հայտնի պատճառով տեղափոխվել Սիսիան)
-Որովհետև կրակում են, իսկ ես վախենում եմ, — ասում է Վանիկը լացախառն

-Վախենալ պետք չի, մենք այ էն սարի վրա կանգնած հզոր ախպերներ ունենք, իրենք չեն թողնի, որ էստեղ բան պատահի։

-Մի՜ս Նատալի, էն տարի էլ տենց ասացին ինձ, հետո պապաս ինձ ու 6 քուրերիս վերցրեց, եկանք էստեղ, բա հիմա տենաս ու՞ր ենք գնալու…

Մինչ մտածում էի `ինչ պատասխանեմ, տեղաց հաջորդ հարցը։
Հայաստանը պրծնու՞մ ա, Միսս Նատալի: