«Հա՞յ ես». ՌԴ վարչապետը հայերենով է դիմել լուսանկարչին

«Հա՞յ ես». ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայերենով հարց է ուղղել «Sputnik Արմենիայի» լուսանկարչին՝ զարմացնելով վերջինիս։

Նոյեմբերի 19-ին Երևանում անցկացվեց Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը, որի ժամանակ նկարահանումներ է իրականացրել նաեւ «Sputnik Արմենիա»-ի լուսանկարիչը։

«Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը աշխատանքի ամենաթեժ պահին հայերեն դիմեց Sputnik Արմենիայի լուսանկարիչ Ասատուր Եսայանցին։

— Հա՞յ ես:

— Այո:

Միշուստինը ժպտաց և շարունակեց աշխատանքը»,-հայտնում է լրատվականը։