Հարսանիքից հետո Եվա Զոհրաբյանը մեկնել է Դուբայ մեղրամսի (լուսանկարներ)

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օրեր առաջ տեղի է ունեցել  դերասանուհի Եվա Զոհրաբյանի հարսանիքը:

Զույգը նախ պսակադրվել էր, ապա հարազատների և ընկերների, այդ թվում՝ շոու բիզնեսի շատ ներկայացուցիչների հետ խնջույք էր կազմակերպել ռեստորաններից մեկում:

Եվան հարսանիքից հետո մեկնել է մեղրամսի: Նա իր ամուսնու հետ հանգիստը վայելում է Դուբայում:

Հավելենք նաև, որ մինչ հարսանիքը Եվան օրերս նշել էր իր 26-ամյակը: Այդ օրը դերասանուհին կազմակերպել էր իր նախահարսենական խնջույքը: