Սառեցնել պետք չէ․․․ Ինչպես անել, որ «խեղդող» արքայանարինջը դառնա փափուկ ու համեղ

Շատերի մտքով անգամ չի էլ անցնում, որ արքայանարինջը ամենաօգտակար մրգերից մեկն է։ Բազմաթիվ մարդիկ հրաժարվում են այն ուտելուց, քանի որ հաճախ պտուղները լինում են «խեղդող»։

Պարզվում է, հնարավոր է «խեղդող» արքայանարինջը դարձնել փափուկ ու շատ համեղ։ 

Նախ կրճատ այն մասին, թե ինչ օգտակար հատկություններ ունի խուրման։

Դրա մեջ պարունակվում են մեծ քանակությամբ  А և С վիտամիններ։ Բացի այդ, միրգն իսկապես շատ համեղ է։

Իհարկե ցանկալի է ընտրել հասած միրգը։ Նման արքայանարինջի վրա մուգ գույնի ցանց է երևում։ Իսկ չհասած մրգերը առանձնանում են դեղին կամ նարնջագույն երանգով։

Իսկ ինչ անել, եթե այնուամենայնիվ չհասած խուրմա եք գնել

Վերցրեք տոպրակ, մեջը դրեք 1-2 հատ խնձոր և խակ արքայանարինջ՝ 1- 2 կիլոգրամ։ 

Խնձորները պետք է նախապես խփել սեղանին, սեղմել ձեռքերով։ Ի պատասպան վնասված մրգերի՝ խուրման կսկսի էթիլեն արտադրել, ու դրա շնորհիվ կհասնի, կդառնա փափուկ և կաատվեք «խեղդող» համից։

Պարտադիր կապեք տոպրակը ու մի քանի օրից ստուգեք արդյունքը։ Երբ խուրմայի միջուկը մգանա, նշանակում է, այն կարող եք ուտել։