Լավագույն միջոցներն արյունը ջրիկացնելու և արյան շրջանառությունը կարգավորելու համար

Թանձր արյունը կարող է խիստ վտանգավոր լինել առողջության համար, քանի որ արյան հոսքի դանդաղելը հանգեցնում է ներքին օրգանների թթվածնային քաղցի և թրոմբների առաջացման: Արյունը ջրիկացնելու համար շատերն ասպիրին են օգտագործում, սակայն քչերը գիտեն, որ այն կարող է նաև խիստ վնասակար լինել: Դրա մասնիկները կարող են կպչեն ստամոքսի պատերին և դառնալ խոցերի առաջացման պատճառ:

Լուրջ հետևանքներից խուսափելու համար պետք է ճիշտ սնվել և պահպանել խմելու ռեժիմը: Ահա մի շարք բնական միջոցներ, որոնց օգտագործումը կօգնի լավացնել արյան շրջանառությունը:

Դարչին և կոճապղպեղ

Վերցրեք 30 գր թարմ կոճապղպեղի արմատ, մի քիչ դարչին և մեկ թեյի գդալ կանաչ թեյ: Լցրեք 0,5 եռման ջուր և թողեք 15 րոպե: Քամեք, ավելացրեք կիտրոն և մեղր ըստ ճաշակի: Ըմպելիքը պետք է փոքր-ինչ գոլ լինի: Խմեք փոքր կաթիլներով օրվա ընթացքում:

Ծովակաղամբ

Մանրացրեք չորացրած ծովակաղամբը սրճաղացի մեջ: Օգտագործեք աղի փոխարեն սննդի հետ կամ օրը մեկ անգամ մեկ թեյի գդալ ընդունեք: Այն կօգնի նվազեցնել արյան մածուցիկությունը և բարձրացնել անոթների կենսունակությունը:

Ծլած ցորեն

Օգտագործեք օրական մեկ ճաշի գդալ՝ ավելացնելով այն աղցանների մեջ: Համեմեք մեկ թեյի գդալ կտավատի յուղով:

Սոդա

Շատերը ընտրում են սոդան բուժման համար: Կես թեյի գդալ սոդան խառնեք մեկ բաժակ գոլ ջրի հետ և խմեք:

Կտավատի յուղ

Մեկ ճաշի գդալ կտավատի յուղ, առավոտյան սոված փորին: Եթե այդպես չեք ցանկանում, ուրեմն ավելացրեք տարբեր ուտեստների մեջ առանց մշակման:

Այս միջոցների օգնությանը դիմելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ, քանի որ շատ ջրիկ արյունն էլ է վնասակար:

Հրաժարվեք նրբերշիկներից, ապխտած սնունդից, սպիտակ հացից, յուղոտ, տապակած ուտելիքներից, ինչպես նաև վիտամին K-ով հարուստ մթերքներից, օրինակ բանանից:

Պակասեցրեք սուրճի օգտագործումը: Բացի հատուկ դիետայի պահպանումից, կարևոր է մեծ ուշադրություն դարձնել հեղուկի չափաբաժնին: Խմեք օրական 1,5 լ-ից ոչ պակաս: