Սկզբունքայնորեն չեմ գնում նոր կաթսաներ ու թավաներ, բայց ԱՅՍ գաղտնիքի շնորհիվ իմ սպասքեղենը փայլուն է ու անթերի մաքուր

Ոչ միայն կաթսաներն ու թավաները, այլև ողջ սպասքն է անթերի մաքուր ու փայլուն, կարծես խանութից նոր գնված լինի:

Հիանալի արդյունքի կարող եք հասնել սոդայից և կոլայից պատրաստված խառնուրդի շնորհիվ:

Ոչ մեկի համար նորություն չէ, որ ուտելիք պատրաստելիս կամ տաքացնելիս կաթսան կարող է այրվել: Բացի այդ, կաթսայի նաև արտաքին կողմի վրա են թռնում յուղի կաթիլներ, որոնք այրվում ու չորանում են, և հետո դրանցից ազատվելը չափազանց դժվար է լինում: Դրա պատճառով փչանում է սպասքեղենի տեսքը:

Եվ սա բոլորովին էլ չի վկայում այն մասին, որ տնային տնտեսուհին փնթի է, պարզապես ոչ բոլորը գիտեն որոշակի գաղտնիքներ, որոնք զգալիորեն կհեշտացնեն գործը:

Հաճախ նույնիսկ խանութից գնված միջոցները չեն կարողանում մաքրել նշված տեսակի հետքերը, իսկ դրանք օրեցօր ավելանում են:

Մի շտապեք դեն գցել այրված կաթսաներն ու թավաները, քանի որ մեր առաջարկած հնարքը միանշանակ կօգնի ձեզ:

Անհրաժեշտ է.

  • սոդա՝ 4-5 ճ.գ.
  • կոկա-կոլա՝ 0,25 բաժակ

Բնականաբար, եթե շատ սպասք կա ու այրված հետքերը շատ են, բաղադրիչների քանակը կարող եք ավելացնել՝ պահպանելով դրանց հարաբերակցությունը:

Ինչպես կիրառել.

Հարմար խորը տարայի մեջ լցնել սոդան և կոլան: Խառնել, որ մածուկանման զանգված ստացվի:

Այժմ ստացված խառնուրդը քսել այն սպասքին, որն անհրաժեշտ է լվանալ: Կարող եք քսել սպունգով, խոզանակով՝ և ներսի, և արտաքին կողմին:

Սպասեք 8-12 րոպե: Լվացեք գոլ հոսող ջրով, անհրաժեշտության դեպքում օգտագործեք նաև ափսե լվանալու հեղուկ: