Ելք միշտ կա․․․Սխալվել կարող են բոլորը․ Անի Քոչարի գրառումը

Լրագրող Անի Քոչարը, ով տևական ժամանակ հիվանդ էր քաղցկեղով, սակայն կարողացել է հաղթահարել այն, ինստագրամի իր էջում ամուսնու հետ հանգստից նոր լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրառում է արել։


«Եթե կյանքդ փակուղի է մտել կամ սլանում ես անդունդը, մի՛ մոռացիր, որ ղեկին հենց դու ես:


Ինչպես հասել ես այդտեղ, այնպես էլ կվերլուծես և դուրս գալու ելքեր կփնտրես ու կգտնես:


Ելք միշտ կա և կա հազար ու մի նոր ուղի, որը քեզ մի նոր իրականություն դուրս կբերի:


Սխալվել կարող են բոլորը, ճանապարհին մոլորվելուց որևէ մեկն ապահովագրված չէ, բայց այ երկրորդ անգամ նույնը կրկնելն արդեն անբախտություն չէ, այլ սեփական անմտության հետևանք:


Հազար ու մի պատճառ ու մեղավոր կարելի է փնտրել կյանքի վատ վարորդ լինելն արդարացնելու համար, բայց փաստը մնում է փաստ, որ և՛ ուղիները, և՛ փոխադրամիջոցները մենք ենք ընտրում,- գրել է Անին։