Ինչպես Էդգար Իգիթյանի կինը կարողացավ գրավել նրան իր մասնագիտությամբ. ինչ լուսանկարներ է հրապարակում նա

Դերասան էդգար Իգիթյանը վերջին տարիներին բավական լայն ճանաչում ձեռք բերեց սերիալներում խաղացած իր դերերի շնորհիվ:

Նա սկսեց դասվել ամենացանկալի փեսացուների շարքին: Սակայն դա այդքան էլ երկար չտևեց: 2018 թվականի սեպտեմբերի 16-ին Էդգար Իգիթյանն ամուսնացավ: Նա և կինը՝ Լուսինե Չոբանյանը, պսակադրվեցին Մուղնու Սուրբ Գեւորգ եկեղեցում:

Զույգը որոշել էր չպահպանել հայկական հարսանիքների ավանդական երթուղին` մասնավորապես հրաժարվելով պսակադրությանը հաջորդող ռեստորանային խնջույքից:

Լուսինեն ֆիթնես-մարզիչ է, ինչ էլ հանդիսացել է նրանց ծանոթության պատճառը:

Զույգը ծանոթացել է սոցիալական ցանցի միջոցով:


«Ինձ հետաքրքրեց, որ զբաղվում է սպորտով, քանի որ այդ ժամանակ այնքան էլ շատ չէին աղջիկ ֆիտնես-մարզիչները:

Սկսեցինք շփվել մի քանի ամիս: Եվ օրերից մի օր որոշեցինք հանդիպել:

Նրա հայացքը, աչքերը միանգամից գրավեցին ինձ:

Նա այն մարդն էր, ում մինչ տեսնելը հենց այդպիսին էլ պատկերացում էի»,- իր հարցազրույցներից մեկում խոստովանել է Էդգարը:

Մինչև ամուսնությունը զույգն ընկերություն է արել մոտ երկու տարի։

Լուսինեն բավական ակտիվ է ինստագրամում և հաճախ է լուսանկարներ հրապարակում:

Հունիսի 16-ին ծնվել է Էդգարի և Լուսինեի առաջնեկը:

Զույգը որդի է ունեցել, ում ծնողները Լեո են անվանակոչել։