Գոռ Հակոբյանի որդիների մկրտությունն ու ընտրված անունները

Դերասան Գոռ Հակոբյանի և Հրանուշ Մնոյանի կրտսեր որդին՝ Ռիչարդը, այսօր դառնում է 1 տարեկան, ինչի առթիվ ծնողները մեծ խնջույք են կազմկակերպել: Դերասանն ու կինն այսօր նաև մկրտել են իրենց որդիներին: Օրվա ընթացքում  կկայանա նաև Ռիչարդի ատամհատիկի արարողությունը:

Գոռն Ինստագրամի իր էջում հրապարակել է տղաների լուսանկարներն ու գրել, թե ինչ անուններ են ընտրել նրանց համար մկրտության ժամանակ: «Մոնթեն, Նարեկն ու Վազգենը»,- լուսանկարին կից գրել է նա:

Ավելի վաղ նա նաև շնորհավորել է կրտսեր որդու ծնունդը: «Ուղիղ մի տարի առաջ, սեպտեմբերի 24-ին էս տղուկս ծնվեց: Մեռնեմ քեզ, Ռիչ»,- գրել է Գոռը: Իր հերթին՝ Հրուշը գրել է. «Ապրես, որ ծնվել ես,  Ռիչ: Շնորհավոր 1 տարեկանդ մեր լույս տղա»:

Tert.am Life–ն ավելի ուշ կներկայացնի օրվա մանրամասները: