Մոդել Լյուսի Հայրապետյանը հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ իր կյանքում շատ է ստացել սիրային առաջարկություններ աղջիկներից:
Ժամանակին ըստ Լյուսիի՝ բավական կտրուկ էր նայում այդ հարցին, սակայն հիմա գիտակցում է, որ յուրաքանչյուրը ազատ է իր ընտրության մեջ:
Չնայած դրան՝ ըստ Լյուսիի՝ ինքը նորմալ մարդ է.
«Ոնց որ ստեղծված է Ադամից ու Եվայից ի վեր, էդպես էլ ապրում, դրա համար շատ սահուն ու սիրուն ձևով բացատրում եմ, հասկացնում եմ ու անցնում ենք առաջ, բայց շատ-շատ են լինում, երբ աղջիկները ոչ նորմալ ձևով են պահում իրենց, չափերն անցնում են, ես էլ լինում եմ կոպիտ ու բռի: Սկսում եմ խոսել ընկերոջիցս, նույնիսկ եթե նրան այդ պահին չեմ ունենում»: