Քրիստինա Եղոյանն իր հղիությունից PR է անո՞ւմ. միայն թե տեսնեք՝ ինչ լուսանկարներ է հրապարակել

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ վերջին շրջանում բավական նորաձև է դարձել երեխա ունենալու փաստով սեփական էջերի դիտումները և լայքերը մեծացնելը:

Նույնիսկ որոշ հայտնիներ առաջարկում են, որ իրենց երեխայի անունն ընտրեն հենց հետևորդները:

Թվում էր, որ Քրիստինա Եղոյանը չի փորձելու իր հղիությունը շահարկել, սակայն դա ընդամենն առաջին հայացքից:

Դերասանուհին նախ փորձում էր քողարկել փորը, սակայն Starnews-ն առաջին էր տեղեկացրել, որ նա հղի է:
Որոշ ժամանակ անց համացանցում հայտնվել էին Քրիստինայի՝ կլորացած փորով լուսանկարները:

Օրերս էլ դերասանուհին, ով ներկայուսմ ԱՄՆ-ում է, տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ աղջիկ է ունենալու:

Ինչպես ասում են՝ այստեղից էլ կինոն սկսվեց…

Քրիստինան սկսել է մեկը մյուսին հերթ չտալով լուսանկարներ հրապարակել և գրառումներ անել:

Իր հղիության մասին չխոսող Քրիստինան մեկ միջոցառումից միայն 5 փոսթ է արել, սթորիների մասին ավելի լավ է լռենք: Իսկապես կենացները քաղցրանում են:

Մենք չենք մեղադրում, երբ հանրային մարդիկ իրենց հղիությունը չեն ցանկանում հանրայնացնել, սակայն երբ դա սկսում են անել այս ձևով ու այդքան հրապարակումներ անելով՝ հասկանում ենք, որ դա իրենց համար միայն PR-ի ևս մեկ միջոց է: