Ժամանակին սկեսուրս գումարի դիմաց էր պահում մեր փոքր որդուն, իսկ հիմա թող ապրի՝ ինչպես կցանկանա…

Երեկ եկել էր մորաքույրս ու գանգատվում հարսից, որդուց… Ասում է՝ լքել են միայնակ տարեց կնոջը… Ընդհանրապես, այս պատմությունը բավականին հետաքրքիր սկիզբ ունի:

10 տարի առաջ, երբ մորաքույրս անցավ թոշակի, տատիկ դարձավ: Ծնվեց նրա միակ որդու առաջնեկը: Ու քանի որ թոշակը շատ քիչ էր, չէր բավականացնում ոչ մի բանի, նա սկսեց աշխատանք փնտրել:

Ու երբ ինչ-որ մեկը մորաքրոջս խորհուրդ տվեց թոռնիկի համար դայակ աշխատել, նա դա լավ գաղափար համարեց: Հենց այդպես էլ ասաց հարսին.

—Եթե ուզում ես, դու էլ դուրս աշխատանքի: Համ տեղդ չես կորցնի, համ էլ երեխան ապահով ձեռքերում կլինի: Ավելի լավ չէ՞ ես պահեմ, քան թե օտար դայակը: Եվ ձեզ լավ կլինի, և ինձ. համ թոռանս հետ կլինեմ, համ գործ կունենամ:

Երեխաները համաձայնվեցին, հետո հարսի պաշտոնը բարձրացավ ընթացքում: Նա վերադառնում էր ուշ երեկոյան, չափից շատ էր աշխատում: ՈՒ սկեսուրին բավականին լավ աշխատավարձ էր տալիս:

Муж слушается маму: история жены, что устала опекать свекровь
Անցնում էին օրերը. տատիկը թոռան համար անթերի դայակ էր դարձել: Նրա հետ սիրով խաղում էր, կարդալ ու հաշվել սովորեցնում, տանում զբոսանքի, համեղ ուտեստներ պատրաստում ու կերակրում, ու իհարկե անսահման սիրում էր:

Վերջերս լրացավ տղայի 10 տարեկանը: Տատիկը նույնպես ներկա էր խնջույքին. մեծ հպարտությամբ էր նայում թոռանը՝ գիտակցելով, որ իր մեծ լուման էլ կա նրա դաստիրակության մեջ:

Բայց մյուս օրը մորաքույրս հարսից զանգ ստացավ: Վերջինս ասում էր, որ իրենք այժմ սկսել են գումար հավաքել, որ ամառանոց գնեն, իսկ նրա ծառայությունների կարիքն էլ չունեն: Այժմ Արթուրը կհաճախի երկարօրյա դպրոց, իսկ հետո էլ իրենք կբերեն տուն:

-Այսինքն այսքան տարի պահել եմ թոռանս, իսկ հիմա ինձ ասում են, դու այլևս պետք չես…-բողոքում է մորաքույրս, — ասում է՝ ավելորդ գումար չունենք: Ինչի՞ գումարի համար էի սիրում երեխային:

Забрала старенькую мать жить к себе. Муж с ней вежлив, сын обожает её, а мне так тошно, что домой идти не хочется… — Чужая Свадьба

Ես իհարկե հասկանում եմ նրան, իսկապես ցավոտ է նման բանի միջով անցնելը: Բայց և հասկանում եմ նաև նրա հարսին. անգամ երբ նրանք ունեցել են ֆինանսական դժվարություններ, սկեսուրը պահանջել է իր աշխատավարձը ու երբեք թույլ չի տվել գոնե 1 օր ուշացնել: Դե եթե ինքը իրեն միշտ աշխատողի պես է պահել, հիմա թող չզարմանա: