Գեր հայտնիներ, որոնց հաջողվել է զգալիորեն նիհարել (լուսանկար)

Ավելորդ քաշը շատ աղջիկների համար է խնդիր: Հանրային դեմքերից շատերն են բախվել ավելորդ քաշից ազատվելու խնդրի հետ : Armlady.am -ը ներկայացնում է այն հայտնիներին, ում հաջողվել է քաշ կորցնել:

Լիանա Հակոբյան

Դերասանուհի Լիանա Հակոբյանին հաջողվել է մեկ տարվա ընթացքում նիհարել է 26 կգ-ով: Լիանան Ինստագրամի իր էջում գրել է, թե ինչ սննդամթերքներից է հրաժարվել նման արդյունքի հասնելու համար:

«Սննդամթերքներ, որոնցից ես հրաժարվել եմ․ երշիկ, նրբերշիկ, ապխտած մսամթերք, գազավորված ըմպելիքներ (ցանկացած տեսակի), կիսաֆաբրիկատներ, կետչուպ, մայոնեզ, սոուս, արագ պատրաստվող մթերք։ Երբեմն խախտումներ անում եմ դա կարող է լինել 2 ամիսը 1 անգամ ընկերական կամ ընտանեկան հավաքույթների ու խնջույքների ժամանակ»,– գրել է նա։

Լիլու

Երգչուհի Լիլուն երկրորդ անգամ մայրանալուց հետո բախվել էր ավելորդ քաշի հետ: Մեկուկես ամսում երգչուհին նիհարել է 8 կգ։

Այս արդյունքին երգչուհին հասել է միայն սննդակարգ պահելով:

Լիլուն նաև հայտնել է, որ ծննդաբերությունից հետո արդեն նիհարել է 18 կգ։

Սոնա Ռուբենյան

Երգչուհի Սոնա Ռուբենյանին հաջողվել է վերջին մեկ տարվա ընթացքում զգալիորեն նիհարել: Սոնան այդ արդյունքին հասել է սննդակարգի և մարզումների միջոցով:

Ի դեպ, մարզվելու հարցում նրան օգնել է նշանածը:

Սոնան չի րապարակում, ե որքան է կարողացել նիհարել: Վերջերս էլ քրոջ հետ գրազ է եկել, որ պետք էևս ևսևս 10 կգ նիհարել

Սոնա

Մոսկվայաբնակ Սոնան երբեք էլ աչքի չի ընկել նիհարությամբ: Նա ժամանակ առ ժամանակ կարողացել է քաշ կորցնել, սակայն Նիք Էգիբյանը երգչուհու մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել, որից պարզ է դառնում, որ նա զգալիորեն նիհարել է:

Երգչուհին իր նիհարության մասին դեռ ոչինչ չի նշում: