«Այսպիսի լուսանկարներ երբեւէ չեմ ունեցել». Հայկուհի Մաթեւոսյան

«Տարբերվող, պարզ ու բնական»՝ այսպես է բնութագրում Հայկուհի Մաթեւոսյանն իր նոր լուսանկարները: 2019 թվականի գեղեցկուհու տիտղոսակիրը տեւական դադարից հետո օրերս նոր ֆոտոշարք է իրականացրել: Ինչպես նշել է, ցանկացել է այնպիսի լուսանկարներ ստանալ, որ երբեւէ չի ունեցել:
«Ֆոտոշարքի գաղափարը որեւէ կապ չունի նախասիրության հետ: Ուղղակի հետաքրքիր մտահղացում առաջացավ, իրականացրինք: Բավական արագ նախապատրաստվեցինք նկարահանումներին: Քանի որ իմ թիմը պրոֆեսիոնալ է, կարճ ժամանակահատվածում կարողանում ենք նման արդյունք ստանալ»,-ասել է նա:

Հայկուհին պատմել է, որ նկարահանումներն անցել են թեթեւ, հետաքրքիր եւ ստեղծագործական մթնոլորտում.«Թե՛ ես, թե՛ լուսանկարիչը՝ իմ սիրելի Մանե Սարգսյանը, շատ լավ ճանաչում ենք իրար եւ բավական հեշտ ենք աշխատում միասին: Միայն դրական ու գեղեցիկ արձագանքներ եմ ստացել»:

Մոդելը հավելել է, որ ազատ ժամանակ ունենալու դեպքում նոր ֆոտոշարքեր կիրականացնի, քանի որ հետաքրքիր մտքեր ունի։