Յուրաքանչյուր տղամարդ երազում է նման անակնկալի մասին․ ինպե՞ս է Քայլի Ջենները շնորհավորել սիրելիին (Photo)

Հայրերի օրվա առթիվ Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քայլի Ջեները Թրևիս Սքոթին շնորհավորելու համար Կալաբասասում գտնվող իր տունը ծաղիկներով և փուչիկներով է զարդարել։
Իր ինստագրամյան էջում հեռուստաաստղը հրապարակել է լուսանկարներ, որոնց կից գրել է․ «Հայրերի օրվա պատվին ցանկացա առանձնահատուկ պահերով կիսվել»։
Նշենք, որ իրենց վերամիավորման մասին լուրերը զույգը հաստատել է «Փարսոնս Բենեֆիթ» մրցանակաբաշխության շրջանակում՝ ներկայանալով միասին։