Շնորհիվ այս էժան միջոցների իմ գազօջախը միշտ փայլում է մաքրությունից

Ներկայացնում ենք միջոցներ, որոնցով կկարողանաք վառարանը և կափարիչը մաքրել առանց ավելորդ ջանքերի:

Ինչպես մաքրել վառարանի ցանցը և կափարիչը

Անհրաժեշտ կլինի՝

1 քառակողիկ տնտեսական օճառ
5 ճ/գ կրածնավորված սոդա
1 խնձոր
Օգտագործումը՝

1. Քերիչով անցկացրեք օճառը և խնձորը: Խառնուրդին ջուր և մի քանի գդալ կրածնավորված սոդա ավելացրեք:

2. Հասցրեք եռման վիճակի և անջատեք:

3. Վառարանի ցանցը և կափարիչը դրեք թասի մեջ, վրան լցրեք ստացված հեղուկը: Կարելի է դրանք փաթաթել լուծույթի մեջ թրջված թանզիֆով: Մեկ ժամ անց ողողեք տաք ջրով:

Ինչպես մաքրել վառարանի բռնակները

Անհրաժեշտ կլինի՝

1 շիշ ամոնիումի անիսոն կաթիլներ
1 փաթեթ բամբակի հատիկներ
Օգտագործումը՝

1. Բամբակի հատկները թրջեք կաթիլներով և սրբեք կեղտոտ մասերը:

2. Հետո միջոցը սրբեք ջրով թրջված կտորով:

Ինչպես մաքրել գազի վառարանի մակերևույթը

Անհրաժեշտ կլինի՝

0,25 բաժակ սոդա
0,3 բաժակ ջրածնի պերօքսիդի 3%-անոց լուծույթ
Օգտագործումը՝

1. Սոդային ավելացրեք ջրածնի պերօքսիդի լուծույթը: Խառնեք: Խառնուրդը լցրեք կեղտոտ մասերի վրա, մի քիչ մաքրեք հին ատամի խոզանակով և թողեք 20 րոպե:

2. Որոշ ժամանակ անց կեղտը նորից մաքրեք խոզանակով, հետո՝ խոնավ սպունգով: