«Մենք կարող ենք միայն ինչ-որ բանով կիսվել մարդկանց հետ, որոնց սիրում ենք». Ժաննա Բուտուլյանի լուսանկարը

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Ժաննան պուտավոր զգեստ է կրում, որը համադրել է բաց գույնի վերնաշապիկի հետ։ Դերասանուհին արձակել է մազերը, գլխազարդ ընտրել։ «Մեզ ոչ ոք չի պատկանում՝ ոչ մեր ամուսինները, որ կանայք, ոչ երեխաները։  Մենք կարող ենք միայն ինչ-որ բանով կիսվել մարդկանց հետ, որոնց սիրում ենք»,- գրել է նա։

Օրերս տեղադրված կադրերում դերասանուհին սպիտակ շապիկ էր կրում, նույն գույնի վերնաշապիկ։ Ժաննան արձակել էր մազերն ու նախընտրել արտահայտիչ շպար։ Դերասանուհին խոշոր աքսեսուարներ՝ ականջօղեր էր ընտրել ու մեկնաբանություններում գրել․ «Թե ինչպես է մարդը դիմավորում ճակատագրի հարվածը շատ ավելի է կարեւոր է հարվածից։ Դ․ Աչեսոն»,- գրել է նա։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել էր Գյումրիում։