Անահիտ Սիմոնյանը պատրաստվում է արտագաղթե՞լ

Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը, կարծես թե,  Հայաստանից արտագաղթելու ցանկություն ունի:

Հետեւորդներից մեկը հետաքրքրվել էր՝ արդյոք չունի Հայաստանից դուրս ապրելու ցանկություն: Ինչին Անահիտը դրական պատասխան էր տվել:

Մեկ այլ հետեւորդի դիտարկմանը, որ ժամանակին Անահիտը նշում էր, որ չի ցանկանա Հայաստանից հեռու ապրել, Անահիտը պատասխանել էր հետեւյալ ձեւով. «Ժամանակի հետ մենք էլ ենք փոխվում»:

Ի դեպ, Անահիտը նշել էր նաեւ, որ տարեվերջին ԱՄՆ է մեկնելու: Հավանաբար, Անահիտը նախատեսում է հենց ԱՄՆ տեղափոխվել, որտեղ նաեւ իր բրենդի մասնաճյուղն է բացել:

https://starnews.am/post/anahit-simonyany-patrastvoum-e-artagaghte-l