«Հայաստանի գույները». Արփի Գաբրիելյանի ոճային կերպարը

Երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել, որում գարնանային կերպարում է։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում երիտասարդ մայրիկը մուգ տաբատ է կրում, որը համադրել է սեւ-սպիտակ վերնաշապիկի հետ։ Երգիչ Միհրան Ծառուկյանի կինն արձակել է ուղիղ հարդարված մազերը, նախընտրել է առօրյա շպար։ Կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ «Հայաստանի գույները»,- հրապարակման մեկնաբանություններում Արփին օգտագործել է այդ հեշթեգը։