Սրտի աշխատանք, առաջին հանդիպում․ բալիկի սպասող Լիլիթ Հովհաննիսյանը կիսվել է հուզիչ տեսանյութով

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն օրերս հայտնել էր, որ սպասում է առաջնեկի ծնունդին։ Հայտարարությունից հետո Լիլիթը պարբերաբար կիսվում է ֆոտոշարքերով։

Երգչուհին ինստագրամյան էջում նոր տեսանյութ է հրապարակել, որում ուլտրաձայնային հետազոտություն է անցնում։ Կադրերում լսվում է փոքրիկի սրտի աշխատանքը։ Հրապարակմանը կից հիանալի կարգավիճակում գտնվող երգչուհին գրել է․ «Երեխայիս առաջին վիդեոն»։