«Խորհրդավորի որոնումներով». Իննա Խոջամիրյանի հմայիչ կերպարը

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Իննան պատառոտված, ջինսե լայն տաբատ է կրում, որը համադրել է բաց գույնի հուդիի հետ։ Երիտասարդ դերասանուհին արձակել է մազերն ու պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ «Խորհրդավորի որոնումներով»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է նա։

Օրերս հրապարակված սեւ-սպիտակ կադրերում դերասանուհին սեւ գույնի կոստյում էր կրում ու արձակել էր մազերը։ Նա արտահայտիչ շպարով էր, որն ընդգծում էր գեղեցկությունը։ Սոցիալական ցանցում արված նշման համաձայն՝ կադրերն արվել էին Լոս Անջելեսում։ Մեկնաբանությունների բաժնում հետեւորդներն Իննային դրական խոսքեր էին գրել. «Յուրահատուկ»։