Ջրի և սրտի կաթվածի կապը, որի մասին պետք է նախապես իմանաք
Սա կարևոր է:
Ահա թե երբ է հարկավոր ջուր խմել.
Արթնանալուց հետո 2 բաժակ ջուր — ակտիվացնում է ներքին օրգանների աշխատանքը;
1 բաժակ ջուր սնունդից 30 րոպե առաջ — օգնում է մարսմանը;
Լոգանքից առաջ 1 բաժակ ջուր — իջեցնում է արյան ճնշումը;
1 բաժակ ջուր քնելուց առաջ — կանխում է ուղեղի վնասումը կամ սրտի կաթվածը:
Բժիշկը վստահ է, որ քնելուց առաջ մի բաժակ ջուրը օգնում է հեռացնել տոքսինները և պահպանել սրտի պատշաճ աշխատանքը:
Եթե դուք կասկածում եք, որ ինչ-որ մեկի մոտ սրտի կաթված է, չի կարելի կորցնել ոչ մի վայրկյան. անմիջապես կանչեք շտապ օգնություն: Բացատրեք օպերատորին, որ իրավիճակը լուրջ է: Հարցրեք՝ ինչ անել նախքան բժիշկները կժամանեն:
Կա կարծիք, որ հիվանդին, որի մոտ կասկածվում է սրտի կաթված, նախքան շտապ օգնության ժամանելը, խորհուրդ է տրվում հազալ. դա կնպաստի արյան շրջանառության լավացմանը:
Փորձեք տեղավորել հիվանդին ավելի հարմար դիրքում. նա կարող է նստել կամ պառկել, սակայն ցանկալի է, որ նրա գլուխը լինի փոքր-ինչ վեր բարձրացված: Թուլացրեք հագուստը, որպեսզի նա կարողանա հեշտությամբ շնչել:
Ցանկալի է դեղորայք չտալ հիվանդին. միայն բժիշկները կկարողանան ճիշտ կողմնորոշվել եւ տալ ճիշտ դեղամիջոցներ, հակառակ դեպքում սխալ դեղորայքով դուք կարող եք վնասել հիվանդին:
Ցանկալի է չտալ հիվանդին սնունդ կամ կոֆեին պարունակող ըմպելիք: Ծխել, վեր կենալ եւ քայլել եւս չի թույլատրվում: Եթե անգամ հիվանդի վիճակը լավացել է, պետք է, այնուամենայնիվ, սպասել շտապ օգնությանը: