Իմացեք Ձեր բնավորության բացսական գծերը, ըստ հորոսկոպի նշանի. Հորոսկոպի ամենաանտանելի բնավորությունն ունեցող……

Խոյ

Ծայրահեղ ագրեսիվ է, ռազմատենչ ու դաժան: Գռեհիկ է ու երբեք չի մտածում, ինչ է խոսում: Սիրում է աղի ուտել ու նույնքան աղի հումորներ անել:

Մանուկ հասակում երազում է զինվորական կամ ագրեսիայի ու կռվի հետ կապ ունեցող մասնագիտություն ընտրել: Եթե նույնիսկ մասնագիտություն էլ չընտրի, միևնույնն է, մշտական կռիվների ու խոսակցությունների կենտրոնում է: Ընտանեկան կյանքում պետք է նրան հեռու պահել փողերից: Նա աջ ու ձախ վատնում է, իսկ թե ուր ինքն էլ չգիտի: Հասարակության մեջ կարող է ժամերով խոսել իր մասին չնկատելով մյուսներին: Նա ի ծնե հակված է խռովությունների և սկանդալների:

Ցուլ

Բնույթով դերասան: Փորձում է գտնվել տանջողի դերում և իրենից ցածր է դասում բոլորին մտածելով, որ աշխարհը միայն իր շուրջն է պտտվում: Սիրում է շքեղություն և հարստություն: Էգոիստ է, սադիստական ուղղվածությամբ: Իր ընտանիքը ահաբեկչության է ենթարկում մանկուց մինչ խորը ծերություն, չնայած արտաքնապես թվում է քաղաքավարի և քնքուշ: Չի վստահում ոչ ոքի նույնիսկ ինքն իրեն: Զավթում է այն բոլոր արտոնությունները, որոնց ձեռքը հասնում է:

Երկվորյակ

Հավերժ երեխա, ինչպես մտավոր առումով, այնպես էլ զգացմունքների: Հրաժարվում է մեծանալ մինչև խոր ծերություն: Միակ բանը, որ սիրում է խոսելն է: Չի սիրում կարդալ,բայց ամեն ինչի մասին ունի իր կարծիքը, չնայած, որ այն փոխում է շաբաթական տասից քսան անգամ: Չի սիրում, երբ իրեն ճնշում են: Շատ են սիրում հյուրընկալել: Չնայած դրան’հյուրասիրում են միայն սուրճ կամ թեյ, կոնֆետով և իհարկե չմոռանալով շատախոսել:

Խեցգետին

Անհաջողակ է կողմնորոշվելիս: Սակայն ոչինչ չի կարող փոխել նրա կարծիքը: Չնայած դրան’սիրում է բանավիճել և մինչև վերջ մնալ իր կարծիքին դրանով իսկ բարձրանալ սեփական աչքերում: Նրան վախեցնելով կարելի է ստիպել ամեն ինչ,բայց հարմար դեպքում նա կփախչի և կթաքնվի իր խնդիրներից: Նա հաճույքով սևացնում է բոլորին և ամեն ինչ: Մտածում է, թե ինքը դրության տերն է՝ ձևանալով ուժեղ և համարձակ:

Առյուծ

Վաղ մանկությունից հակված է հարբեցողությանը և շորթելուն: Նրա ահավոր մեծ հպարտությունն ու ինքնասիրությունը կարող է յուրաքանչյուրի կյանքը թունավորել, իսկ շատակերությունը գրպանները թալանել: Դրա հետ մեկտեղ նա երբեք չի չաղանում: Սիրում է լինել առաջինը ամեն հարցում և, երբ չի ստցվում սկսում է տեղավորվել փոքր սահմաններում: Նա մտածում է,որ ամենահզորն է և երբեք չի սխալվում:

Կույս

Կույսի մանրախնդրությունը դարձնում է նրան անտանելի տանը և աշխատավայրում: Իրենց բնավորության այդ գծով նրանց մոտ գործերը կամ ձախողվում են կամ հասնում են փայլուն հաջողության: Ամեն ինչ նրա մոտ սառը հաշվարկ է և ինչ նա անում է ծանր է, կոկիկ և ձանձրալի: Եվ դրանից բացի նա նոր ինտրիգներ է սիրում ստեղծել, և երբ նրա շուրջը թշնամի է հայտնվում, նա հագստանում է միայն այն ժամանակ, երբ թշնամին շատ հեռվում է:

Կշեռք

Իսկական անհաջողակ: Նրանք չունեն հաջողություն ոչ սիրո, ոչ աշխատանքի,ոչ տնային հարցերում: Դժվար պահերին չեն կողմնորոշվում: Սկսում են դողալ կամ ուշաթափվել: Դրա համար էլ միշտ նրանց փոխարեն որոշում կայացնում են ուրիշները:  Ձևացնում են, որ հասկանում են մշակույթից ամեն ինչ չնայած դա այդպես չէ: Հաճախ գրում են տխուր հուշերի մասին:

Կարիճ

Վտանգավոր է, նույնիսկ հեռավորության վրա:Սադիստ են և մազոխիստ միաժամանակ: Կարիերա են ստեղծում’դիակների վրայով: Դավաճան են: Եթե նա ասում է,որ գնահատում է քո ընկերությունը, ուրեմն մտածիր , թե ինչ է նրա ուզածը իրականում: Սիրում է խոսել իր ինտիմ կյանքի մասին միաժամանակ լպիրշ ծաղրի ենթարկելով նրանց, ովքեր նրա հետ կապ են ունեցել:

Աղեղնավոր

Նրա լավատեսւթյունն ու պնդաճակատությունը չի փոխի նույնիսկ ամենասարսափելի անհաջողությունը: Նրա հետ հինգ րոպե խոսելուց հետո ցանկություն է առաջանում նրան անցավ ու արագ վերացնել: Դրա հետ մեկտեղ ագրեսիվ է: Սիրում է բարի (ինչպես ինքն է կարծում) նպատակների համար ստել և հորինել: Սիրում է բոլոր այն վայրերը, որտեղ կարող է ձրի ուտել-խմել:

Այծեղջյուր

Դաժան է, սառը և անհոգի, ինչպես սառցե բեկորը: Ուրիշներին ճնշելը նրա կյանքի իմաստն է: Ծեծում է կողակցին և ահաբեկում զավակներին: Հետ է քաշվում միայն ֆիզիկական կամ հոգեբանական ճնշման դեպքում: Հիշաչար և վրեժխնդիր է: Երբեք ոչ ոքի չի ներում ու չի մոռանում:

Ջրհոս

Երազող և ցնորված է: Կտրված է իրական կյանքից: Երբեք չի վերադարձնում պարտքով տված գումարը: Բոլորի մասին վատ է արտահայտվում, ընդ որում նրանց թիկունքում է անում այդ ամենը: Միշտ խախտում է իր խոստումը և չի սիրում աշխատել:

Ձկներ

Երազկոտ են և երազելով այնքան են շփոթվում, որ չեն հասկանում, որտեղ է ճիշտը և սուտը: Չափից դուրս հետաքրքրասիրությունը ստիպում է նրանց ձևանալ թույն հոգեբան ու բավարարել իր անհագ հետաքրքրասիրությունը: Շափից դուրս էմոցիոնալ են, երբեմն անզուսպ: Ինչ որ բան նրանց ստիպել անհնար է ու անիմաստ: