«Երկուսով» սերիալի վերջին նկարահանումներն ու Իննա Խոջամիրյանը՝ հարսի կերպարով

Դերասանուհի Իննա Խոջամիրյանն Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում հարսի զգեստով լուսանկարներ է հրապարակել և նշել, որ այն հագնելու է «Երկուսով» հեռուստասերիալի շրջանակում:

  Լուսանկարին կից Իննան հարցում է անցկացրել, թե հերոսներից ում հետ կամուսնանա՝ Մարկի՞, թե՞ Հայկի: Նշենք, որ այս օրերին ընթանում են «Երկուսով» հեռուստասերիալի վերջին նկարահանումները: Հեռուստասերիալը ժամանակ առ ժամանակ դադարներ է ունեցել, որոնցից ամենամեծը կես տարին էր: Երկրպագուները նույնիսկ մտածում էին, որ այն չի շարունակվի, բայց հեռուստասերիալի ստեղծագործական անձնակազմը որոշեց նախագիծն ավարտին հասցնել: