Ինչպես պատրաստել խնձորով շառլոտկա

Խնձորով շառլոտկա պատրաստելու համար մեծ ջանքեր ու փորձ հարկավոր չեն։

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝

  • Բատոն հաց – 1հատ
  • Ձու – 2-3հատ
  • Կաթ – 1 բաժակ;
  • Խնձոր (թթու) – 1կգ.;
  • Կարագ – 50գր.
  • Շաքարավազ – 1 բաժակ
  • Ընկույզ –50գր.

Պատրաստման եղանակը՝

Առաջին հերթին հարկավոր է հացը լայնակի շերտերով կտրատել։ Այնուհետև պետք է ձուն և կաթը խառնել ու հացերը դնել ստացված զանգվածի մեջ։ Իսկ խնձորն անհրաժեշտ է բարակ շերտերով կտրատել և խառնել շաքարավազով։

Հաջորդ քայլով հարկավոր է տապակի մեջ կարագ դնել, շարել հացի կտորների մի մասը, այնուհետև լցնել շաքարավազի շերտը, իսկ հետո հացի կտորներով ծածկել։ Ի դեպ, հացի շերտերի մակերեսին միշտ պետք է մի քիչ կարագ դնել։

Ամենավերջում հարկավոր է լցնել ընկույզը և տապակը տեղափոխել 2000 ջերմաստիճանով տաքացած ջեռոց։ 20-25 րոպե անց կարկանդակը պատրաստ է։

Բարի ախորժակ 🙂