Գրիպի եւ թոքաբորբի դեմ պատվաստված երեխաներն ավելի հազվшդեպ են COVID-19-ի ախտшնիշներ ունենում. հետազոտпւթյուն

Գրիպի եւ թոքաբորբի պատվաստանյութերը կարող են պոտենցիալ պաշտպանել երեխաներին COVID-19-ից: Նման եզրակացության են հանգել ամերիկացի գիտնականներն անցյալ տարվա փետրվարից օգոստոս ամիսներին հաստատված COVID-19-ով հիվանդների բժշկական քարտերի ուսումնասիրությունից հետո:

Medportal.ru-ի փոխանցմամբ` երեխաներին խմբերի են բաժանել` ասիմպտոմատիկ կրողներ, հիվանդության թեթեւ, չափավոր եւ ծանր ընթացքով: Գիտնականները ստացված տվյալները համեմատել են ամբողջ կյանքի ընթացքում գրիպի եւ պնեւմոկոկի դեմ պատվաստումների վերաբերյալ տեղեկատվության հետ 2019 թվականի սեպտեմբերից մինչեւ 2020 թվականի ապրիլ ընկած ժամանակահատվածում:

Պարզվել է, որ գրիպի դեմ պատվաստված երեխաները վարակը հաճախ ասիմպտոմատիկ են տարել, քան իրենց այն հասակակիցները, ովքեր պատվաստանյութ չեն ստացել: Ավելին, այդպիսի երեխաների մոտ ավելի հազվադեպ են այլ շնչառական հիվանդությունների ախտանիշներ առաջանում: Պնեւմակոկի դեմ պատվաստանյութ ստացած երեխաների մոտ նույնպես կորոնավիրուսի ախտանիշներ զգալիորեն ավելի քիչ են առաջացել չպատվաստվածների համեմատ:

Ըստ գիտնականների` այս երեւույթի պատճառը կարող է լինել այսպես կոչված վիրուսային միջամտությունը, երբ մեկ վարակի բազմապատկումը կարող է ճնշվել այլ վիրուսներով: Այն կարող է առաջանալ նույնիսկ այն ժամանակ, երբ առաջին զավթիչն «անգործուն» (սպանված) վիրուսն է, որը պարունակվում է գրիպի պատվաստանյութում:

(Visited 6 times, 1 visits today)