Հայազգի Ռուդոլֆ Աֆիցերյանի հաղթական ելույթը Ուկրաինայի «Ձայնը» նախագծի «Կույր լսումներ» փուլում (վիդեո)

Ուկրաինական «Ձայնը» նախագծում երեկ ելույթ է ունեցել հայազգի Ռուդոլֆ Աֆիցերյանը: Մեր հայրենակիցը կատարել է Լանա Դել Ռեյի «Summertime Sadness» երգը` ժյուրիի անդամներին գրավելով իր ինքնատիպ տեմբրով:

Ռուդոլֆի կատարման ժամանակ շրջվել են ժյուրիի անդամներից երկուսը` Նադյա Դորոֆեեւան եւ Monatik-ը` ապահովելով նրա հաղթանակը առաջին փուլում:

Ռուդոլֆը որպես իր մարզիչ ընտրել է Monatik-ին: