«Առաջին թռիչքը միասին». Սիրուն Մինասը՝ որդու հետ

Պլաստիկ վիրաբույժ Սիրուն Մինասն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը պատկերված է որդու հետ։ Նա կադրում ջերմ գրկել է փոքրիկին։ «Առաջին թռիչքը միասին»,- հրապարակումը մակագրել է Սիրունը՝ նշելով, որ լուսանկարն արվել է Զվարթնոց օդանավակայանում։