Նարեկ Հովսեփյանն ամուսնալուծությունից և Հայաստան վերադառնալուց հետո նշանվել է

3.33 խմբի ռեփեր Նարեկ Հովսեփյանը, ով առավել հայտնի է A’Chilla բեմական անվամբ, Ֆեյսբուքի իր էջում փոխել է կարգավիճակը՝ նշելով, որ նշանվել է։

 

Նա ինֆորմացիոն դաշտում լրացրել է, որ սիրելիի՝ Լյուսիի հետ նշանվել է դեռևս 2020 թվականի սեպտեմբերի 6–ին։

Նշենք, որ 2012 թվականին Նարեկն ամուսնացել էր ամերիկաբնակ Օլգա Մաշուրյանի հետ։ Նա երկար տարիներ բնակվում էր ԱՄՆ–ում։ Նարեկն այս ընթացքում չի խոսել իր ամուսնալուծության մասին, սակայն 2 տարի առաջ հայտնեց, որ մշտական բնակության է վերադարձել Հայաստան։