Ամենաբարձր IQ ունեցող մարդիկ. ինչպե՞ս են նրանք դրան հասել

Հասարակ մարդու IQ-ի միջին մակարդակը տատանվում է 91-110 բալի շրջանակներում, սակայն գոյություն ունեն նաև այնպիսի մարդիկ, որոնց IQ մակարդակը շատ ավելի բարձր է։

Յուդիթ Փոլգար

Դեռ մանուկ հասակում Յուդիթը տարբերվում էր իր հասակակիցներից։ Հայրն ու մայրը նրան ու քրոջն ապահովել էին տնային կրթությամբ։ Հայրը նաև երեխաներին շախմատ խաղալ էր սովորեցնում։ Այդ սպորտաձևում չորս դուստրերն էլ չեմպիոն դարձան, սակայն հենց Յուդիթն ամենամեծ հաջողությանը կարողացավ հասնել։ 15 տարեկանում նա արդեն գրոսմայստեր էր և մի քանի անգամ հաղթանակ էր տարել աշխարհի լավագույն շախմատիստների նկատմամբ։

Պատմության ամենաերիտասարդ շախմատիստ-գրոսմայստերի IQ-ն 170 բալ էր։ Իր ժամանակներում նա կարողացել է հաղթել Գարի Կասպարովին և Անատոլի Կարպովին։ Ըստ հայտնի շախմատիստ Ալեքսեյ Շիրովի՝ Յուդիթը կարողանում էր մատը «կանխազգալ» դեռ 20 քայլ առաջ։

Թերենս Տաո

Մանուկ հասակում երկամյա Թերենսը սովորել է թվերը՝ նայելով մանկական «Սեզամ փողոցը» հաղորդաշարը։ Այդ ժամանակից ի վեր նա ու թվերը կարծես անբաժան են դարձել։ Բացի դրանից, Տաոյի մայրը մաթեմատիկոս էր և երեխայի մեջ սերմանում էր սեր գիտության ու թվերի նկատմամբ։ 24 տարեկանում Տաոն արդեն ոչ թե սովորական գիտնական էր, այլ Լոս Անջելեսում գտնվող Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր։

Մինչ այդ նման երիտասարդ տարիքում ոչ մի գիտնական նման կոչման չէր արժանացել։ Թերենսի երկու եղբայրները մաթեմատիկոսներ էին, սակայն նա որոշեց ավելի առաջ գնալ։ Տաոյի IQ մակարդակն անգամ այսօրվա դրությամբ ամենաբարձրն է համարվում և կազմում է 230 բալ։