Շուշաննա Թովմասյանի որդու լուսանկարը՝ 1 ամսականի առթիվ

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանի և ռեժիսոր Վահե Սայանի որդին՝ Միկան, փետրվարի 1–ին դարձել է 1 ամսական: Այդ առթիվ դերասանուհին լուսանկար է հրապարակել Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում և մակագրել՝ «Ամեն ինչ»:

Լուսանկարում երևում է, որ փոքրիկ Միկայի տորթն ու փուչիկները Mickey Mouse-ի թեմատիկայով են:

Հիշեցնենք, որ Շուշաննան և Վահեն Միկայի ծննդին ընդառաջ՝ սեպտեմբերին, մեկնեցին ԱՄՆ։ Փոքրիկը լույս աշխարհ եկավ օվկիանոսից այն կողմ՝ այս տարվա առջին օրը՝ հունվարի 1–ին։