Ինչպես պատրաստել շաքարաքլոր

Անհրաժեշտ բաղադրիչները՝

  • Շաքարավազ — 4-5 ճաշի գդալ
  • Ցանկացած սիրոպ կամ մրգահյութ — 1 ճաշի գդալ
  • Լիմոնի հյութ կամ քացախ — քիչ (9 տոկոսանոց)
  • Ձևավոր աման խաղալիքների տեսքով (նապաստակ, արջ, մարդուկ)

Ինչպես պատրաստել ՝

Վերցնել ցանկացած տեսակի, բայց ոչ էմալապատ աման, լցնել շաքարավազը, լիմոնի հյութը կամ քացախը և դնել կրակի վրա, հասցնել եռման աստիճանի:

Հարկավոր է ժամանակ առ ժամանակ խառնել գդալով: Այնուհետև ավելացնել սիրոպը կամ մրգահյութը: Կարելի է օգտագործել նաև գունանյութ:

Եփել մինչև 7 րոպե: Այնուհետև հանել կրակից և քաղցր զանգվածը լցնել նախապես բուսայուղով պատված ձևավոր ամանների մեջ ու տեղադրել փայտիկը:

Եթե զանգվածը պնդացել է, նշանակում է շաքարաքլորը պատրաստ է:

Բարի ախորժակ 🙂