«Երեւանյան արեւը միշտ ուրիշ է». Զարուհի Բաբայան

Երգչուհի Զարուհի Բաբայանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ձմեռային կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին սեւ հագուստ է կրում։ Կերպարն ամբողջացնում են արտահայտիչ շպարն ու աքսեսուարը՝ գլխարկ։ «Իմ Հայաստան։ Երեւանյան արեւը միշտ ուրիշ է»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է նա: