«Ամեն տարի պետք է նոր բան փորձեմ, նոր իրավիճակում հայտնվեմ». Լիա Զախարյան

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր ֆոտոշարք է հրապարակել, որն արվել է Ծաղկաձորում դահուկներով սահելիս։

«Կյանքս հետաքրքրանում է նոր ձեռքբերումներով, նոր էմոցիաներով, նոր սուր զգացողություններով։

Ամեն տարի պետք է նոր բան փորձեմ, նոր իրավիճակում հայտնվեմ, նորովի ճանաչեմ ու զգամ կյանքը։ Հաջորդը պետք է լինի պարաշյուտով թռնելը»,- մեկնաբանություններում գրել է նա։