Զինվորների պատմած տպավորիչ պատմությունները մինչ օրս երազներումս եմ տեսնում․բժշկուհի Տաթևիկ Սարգսյանն առաջին օրվանից զինվորի կողքին

Երիտասարդ բժշկուհի Տաթևիկ Սարգսյանը ոչ միայն մասնագիտությամբ է բժիշկ, այլ նաև հոգով ու սրտով։ Նա ապրում է բժշկությամբ և կարողանում մեծ քայլերով առաջ գնալ։ Տաթևիկի հետ խոսեցինք պատերազմի ընթացքում և դրանից հետո զինվորներին տված իր աջակցությունների մասին։ Տաթևիկը մեզ մեծ սիրով ու ոգևորությամբ պատմեց, թե ինչ տեսարանների է ականատես եղել և ինչ պատմություններ է լսել զինվորներից։

Ունենք սարքեր, որոնք նպաստում են ցավի մեղմացմանը․․․

Ցանկացած բժիշկ, ով ի ծնե և ի սրտե  բժիշկ է, իր պարտքն է կատարում լինել հիվանդի կողքին։ Այս դեպքում իմ և մյուս մասնագետների կարիքն ունեին մեր հերոսները, մեր հզոր զինվորները, իսկ տվյալ  դեպքում մենք էլ ավելի ամուր էինք կանգնած նրանց կողքին։  Այդ մտքի հեղինակը Premier կլինիկայի տնօրենինն էր։ Նա առաջարկեց միանալ մեր զինվորներին այս տարբերակով ևս։ Կլինիկայում մենք ունենք  սարքեր, որոնք շատ են արագացնում  վերքերի լավացումը, նպաստում են ցավի մեղմացմանը։ Մեր սարքավորումների շնորհիվ որոշակիորեն  նաև թեթևացավ մյուս բժիշկների աշխատանքը։ Այս ամենը գումարվեց իրար ու արագացավ մեր զինվորների բուժման գործընթացը։

Ընկերոջը կորցնելու վախը իր մեջ վերացրել է աշխարհի բոլոր վախերը․․․

Տղաները այնպիսի տպավորիչ պատմություններ էին պատմում, որ մինչ օրս անգամ երազներումս եմ տեսնում։ Նրանք համեստորեն էին պատմում, թե ինչպես են զինակից ընկերների հետ մինչև վերջ պահել դիրքերը, նույնիսկ մի զինվոր պատմում էր, որ միայնակ է պահել մի ամբողջ դիրք։ Այս ընթացքում ես ավելի խորը հասկացա, թե ինչքան  արի են նրանք, ինչքան ուժ ու հայրենասիրություն կա մեր 18 տարեկան և ավելի տղաների մեջ։ Հպարտությունս անսահման աճում էր օր օրի։ Իմ մեջ տպավորվել է նաև այն, որ շատ տղաներ, ովքեր չունենալով բժշկական որևէ գիտելիք կարողացել են առաջին օգնություն ցույց տալ։ Զինվորներից մեկը պատմում էր, որ վախի զգացումը մի կողմ թողնելով այնպիսի ներարկումներ ու բժշկական միջամտություններ է կատարել, որ հետո ինքն էլ է զարմացել։ Ընկերոջը կորցնելու վախը իր մեջ վերացրել է աշխարհի բոլոր վախերը։

Ամենամեծ հաղթանակս զինվորի շնորհակալական խոսքն ու անկեղծ ժպիտն է եղել․․․

Իմ կյանքում ու  կարիերայում ամենամեծ հաղթանակը զինվորի շնորհակալական խոսքն ու անկեղծ ժպիտն է եղել։ Երբ դու զգում ես, որ կարողացել ես լիարժեք կատարել  քո պարտականությունը ոչ միայն որպես բժիշկ, այլ նաև որպես ՄԱՐԴ:Իհարկե սկզբի օրերին շատ դժվար էր նրանց դեմքին ժպիտ տեսնել, բայց արդեն ընթացքում սկսեցի ինձ լիարժեք զգալ, երբ կարողացա ստանալ լավ արդյունք, ինպես նաև տալ հոգեբանական մեծ աջակցություն։  Ցանկացած բժիշկ իր գործունեության ընթացքում երազում է, որ գա այն պահը, երբ ինքը որպես մասնագետ իրեն բավարարված կզգա։ Ես երջանիկ եմ, որ ի շնորհիվ մեր զինվորների իմ կարիերայում եկավ այդ պահը։

Այրվածքներ ունեցող զինվորները շատ էին․․․

Ի սկզբանե մենք  աշխատել ենք այն զինվորների հետ, ովքեր ունեցել են բազմաբեկորային վնասվածքներ, այրվածքներ և այլն։ Այն զինվորներին, որոնց կատարել  ենք մաշկի փոխպատվաստում, հյուսվածքների վերականգնումը շատ արագ է ստացվել։ Կատարել ենք նաև ցավի նվազեցմանը նպաստող , այտուցի հեռացմանը նպաստող միջամտություններ։ Այրվածքներ ունեցող զինվորները շատ էին, նրանց բուժման գործընթացը իր հերթին բարդ էր, քանի որ վախ կար, որ բուժումից հետո նրանք կունենան սպի։  Մենք այդ առումով կատարել ենք նաև այնիսի բուժումներ, որոնք նպաստել են հյուսվածքների լավացմանն ուսպիերի վերացմանը։

Հայաստանում կան տղամարդիկ, ովքեր մեծացնում  են շուրթերիի ծավալը․․․

Տղամարդիկ շատ են դիմում կոսմետոլոգիական միջամտությունների։ Շատ հաճախեն ինձ հարցնում արդյո՞ք Հայաստանում կան տղամարդիկ, ովքեր դիմում են շուրթերի ծավալի մեծացմանը։ Ես միշտ հպարտությամբ եմ ասում, որ այո կան տղամարդիկ, ովքեր ի ծնե ունենում են շուրթեր անհավասարության խնդիր։ Այդ խնդիրները շտկելու համար են  հիմնականում դիմում նրանք։ Մեծ աճ եմ նկատում նաև այն տղամարդկանց մոտ, ովքեր գալիս են ու ցանկանում մաշկի  ճիշտ խնամք կատարել։

Ապրում եմ հանգիստ խղճով․․․

Ճիշտ եք նկատել, որ պատերազմի ընթացքում ես տարբեր ձևերով եմ աջակցել զինվորներին։ Այսօր նրանք մեծամասամբ դուրս են գրվել հիվանդանոցից, սակայն ես շարունակում եմ իմ աջակցությունը՝ այցելում եմ նրանց տներ, ու տանն եմ կատարում բուժումներ։ Ունենք սարքեր, որոնք տեղափոխման ենթակա են։ Կատարում եմ նաև վիրակապություններ, քանի որ դժվար է զինվորի համար ամեն անգամ հիվանդանոց գնալը, ես օգնում եմ, որպեսզի թեկուզ այդ փոքրիկ անհարմարությունը իմ այցով ավելի թեթևացնել։  Այս ամենից անկախ նաև ունենք շատ բարերարներ, ովքեր արտերկրից աջակցություն են ցուցաբերում, թե գումարի տեսքով,թե զինվորներին արտասահմանում բուժօգնություն ցուցաբերելու  հետ կապված։ Նրանք կապեն հաստատում ինձ հետ, իսկ ես տրամադրում եմ զինվորներ տվյալներն ու հանգիստ խղճով ապրում, ու կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք պետք է ինքն իրեն հարց տա, թե ինչ է արել այս պատերազմի ընթացքում և դրանից հետո։

Մենք ունենալու ենք բազմապրոֆիլ մասնագետներ․․․

2021 թվականին մեր կլինիկան ուզում է ընդլայնել իր գործունեության  ճյուղերը։ Մենք ունենալու ենք բազմապրոֆիլ մասնագետներ՝ էնդոկրինոլոգներ, գինեկոլոգներ, հոգեբաններ, որպեսզի կարողանանք մեր այցելուին ամբողջովին օգնություն ցուցաբերել։ Օրինակ  մաշկի հասարակ խնդիրը  ավելի խորքային հիմք ունի, և այն պետք է բուժվի ամբողջովին։

Հաշվի եմ առնում մեր պայմանները․․․

Համաշխարհային շուկային հետևելով, միշտ հաշվի եմ առնում հայաստանյան պայմանները, շուկան և պահանջները՝ պահպանելով ստանդարտները։