Ինչպես պատրաստել Ferrero Rocher

Բաղադրությունը

  • Շոկոլադե վաֆլի- 100 գր
  • Տխիլ – 150գր
  • Նուտելլա – 200 գր
  • Դառը (կամ կաթնային) շոկոլադ- 250գր

Պատրաստման եղանակը

1. Ջեռոցը 180 աստիճան տաքացրեք: Տխիլը ջեռոցում չորացրեք 8-10 րոպե:

2. Տխիլը մաքրեք ձեռքով կամ սրբիչով, մանր կտրատեք, վաֆլին նույնպես կտրատեք:

3. Վաֆլին և տխիլը խառնեք իրար, ավելացրեք նուտելլան և ձեռքերով ամրացրեք:

4. 1 թեյի գդալ շոկոլադե զանգվածից գնդեր պատրաստեք, եթե զանգվածը շատ ջրիկ է, ապա դրեք սառցարանը՝ 15-20 րոպե:

5. Պատրաստի գնդակները դրեք սառնարան 45 րոպե:

6. Շոկոլադը եռացող ջրի վրա հալեցրեք, սառեցրեք, հետո ամեն շոկոլադե գնդակը ընկղմեք դրա մեջ: Կոնֆետները պետք է հովանան, այնուհետև կարող եք մատուցել: