«Դաժան ողբերգությունը հասավ նաև մեզ. հերոսաբար զոհվեց մեր ցեղի ամենալուսավոր տղան». Հայկոյի գրառումը՝ Արցախում զոհված Մանվել Ջավադյանի մասին

Երգիչ Հայկոն Ինստագրամի իր էջում հրապարակել է Արցախում զոհված բարեկամի` Մանվել Ջավադյանի լուսանկարն ու գրառում արել:

«Դաժան ողբերգությունը հասավ նաև մեզ: Հերոսաբար զոհվեց մեր ցեղի ամենալուսավոր տղան՝ Մանվելս: Մեծ հույս ունեինք, որ հետ կգաս: Ջավադյան Մանվել Սևակի»,- գրել է նա:

Մեկնաբանություններում երգչի ընկերները ցավակցել են նրան: Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը գրել է. «Հայկ ջան, Աստված հոգին լուսավորի: Փառք հերոսին, սգում ենք ձեզ հետ»:

Հիշեցնենք, որ պատերազմի ավարտից հետո Հայկոն գործընկերների հետ ներկայացրեց «Հերոս զինվոր» երգի տեսահոլովակը։