Պատրաստում ենք ֆրանսիական բագետ

Իսկ դուք գիտեի՞ք, որ ֆրանսիական ազգային հացը՝ բագետը, որոշակի սահմանված բնութագրեր ունի։ Օրինակ, դրա երկարությունը պետք է 65 սմ լինի, իսկ քաշը՝ 250 գրամ։ Բագետն ընդունված է կոտրել ձեռքով, ինչպես դա անում էին դեռ Միջին դարերում։ Իսկ ապուրի համար լավագույն պաքսիմատը հենց բագետից է պատրաստվում։ Դե, իսկ սենդվիչներն էլ ամենից համեղը բագետով են ստացվում։

Այսօր Positive-ը առաջարկում է բագետ թխել տնային պայմաններում։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Ալյուր – 400 գրամ
  • Աղ – 8 գրամ
  • Խմորիչ – 4 գրամ
  • Ջուր – 300 մլ

Պատրաստման եղանակը

1. Ալյուրը մաղեք խորը թասի մեջ, աղ ավեացրեք։ Խմորիչը ջրի մեջ լավ լուծեք։ Լուծույթը լցրեք ալյուրի վրա և հունցեք խմորը գդալով։

2. Թասը սննդային թաղանթով ծածկեք, թողեք 15 րոպե։ 15 րոպեից խմորը կրկին հունցեք։ Այն պետք է 2 անգամ բարձրանա։ Կրկին ծածկեք թաղանթով և թողեք մեկ ժամ։

3. Հիմա կրկին գդալով խառնեք և էլի մի ժամ թողեք՝ թաղանթով ծածկված։

4. Մեկ ժամից սեղանին ալյուր ցանեք, խմորը դրեք վրան և ձեռքերով հունցեք։

5. Խմորը երեք մասի բաժանեք։ Ամեն մի կտորը գնդի վերածեք։ Գնդերը թաղանթով ծածկեք և թողեք 20 րոպե։ Այնուհետև գնդերը ձգեք և հերթով ռուլետի նման փաթաթեք։

6. Խմորից գլանակներըբոլոր կողմերից ալյուրոտեք, փաթաթեք մաքուր սրբիչով և թողեք 10 րոպե հանգստանան։ Այնուհետև դրեք ջեռոցի թավայի մեջ, յուղաթղթի վրա, կտրվածքներ արեք, ինչպես նկարում է։

7. Բագետները թխեք 240 աստիճանի տակ 25-30 րոպե, իսկ դրանց տակ ջրով աման դրեք։ Այն պետք է վարդագույն-ոսկեգույն դառնա։

8. Մատուցեք սառելուց հետո։

Բարի ախորժակ։