Վարսակը կթարմացնի ձեր մաշկը, կօգնի նիհարել և կկանխի դիաբետը. սուպեր բաղադրատոմս

Նախաճաշի բոլոր տարբերակներից վարսակի փաթիլները կարող են ամենաօգտակարը լինել:

Դրանք հարուստ են բջջանյութով և այլ օգտակար վիտամիններով ու հանքանյութերով:

1. Վարսակը կարող է լավացնել մաշկը

Վարսակի օգտագոծումը կարող է օգնել հանգստացնել մաշկը: Այն կվերացնի գրգռվածությունը և բորբոքումը: Պատճառն այն է, որ վարսակի շիլան օգնում է նորմալացնել մաշկի рН-ի մակարդակը: Ուստի վարսակով վաննան հաճախ խորհուրդ է տրվում մաշկի քորի կամ գրգռվածության բուժման համար: Այն փափկեցնում և խոնավեցնում է մաշկը՝ պաշտպանելով պոտենցիալ գրգռիչներից:

2. Վարսակը կարող է լավացնել մարսողությունը

Պարբերաբար նախաճաշին վարսակի օգտագործումը կարող է օգնել լավացնել մարսողությունը: Այն էներգիա կտա օրը սկսելու համար և կնպաստի մարսողական համակարգի վիճակին՝ լավացնելով նյութափոխանակությունը:

3. Վարսակը կարող է նվազեցնել դիաբետի առաջացման ռիսկը

Վարսակի լուծվող մանրաթելերը կօգնեն ավելի երկար ժամանակով հագեցածություն զգալ և կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ:

Վարսակի օգտագործումը նաև կարող է օգնել իջեցնել արյան ճնշումը, նվազեցնել քաղցկեղի որոշ տեսակների, սրտանոթային հիվանդությունների ռիսկը:

Վարսակի շիլայի բաղադրատոմս՝ ներկայացնում է Positive

Օգտակարության համար պետք է օգտագործեք հերկուլես, ոչ թե արագ պատրաստվող վարսակի շիլա:

Բաղադրիչները՝

  • 1 բաժակ հերկուլես
  • 2 բաժակ ջուր
  • 1 ճ. գ. ստևիա
  • 2 ճ. գ. բնական մեղր
  • 1 թ. գ. դարչին
  • 1/8 թ. գ. վարդագույն հիմալայան աղ

Պատրաստումը՝

1. Կաթսան դրեք կրակին, ջուր լցրեք և հասցրեք եռման վիճակի: Հենց ջուրը սկսի եռալ, ավելացրեք մնացած բոլոր բաղադրիչները և սկսեք խառնել: Երբ բաղադրիչները խառնվեն, կրակը առավելագույնս դանդաղեցրեք, վարսակը եփեք մարմանդ կրակի վրա:

2. Շիլան պետք է եփեք մոտ 5 րոպե՝ պարբերաբար գդալով խառնելով: Շիլան վերցրեք կրակի վրայից, լցրեք ափսեի մեջ: Վրան օրգանական մեղր լցրեք կամ լրացուցիչ դարչին ցանեք՝ բույրի համար: