«Հողը ծնող է, զավակ ու ընկեր ու չի կարելի թողնել հիվանդ հարազատին մենակ ու հեռանալ». Մանե Գրիգորյանը՝ արտագաղթողներին

Հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է այս օրերին ահագնացող արտագաղթի մասին խոսակցություններին: Նա լուսանկար է հրապարակել դստեր՝ Կայայի հետ և գրել, որ շարունակելու է ապրել հայրենիքում:

«Բոլորը խոսում են արտագաղթից: Տխուր ա ու շատ, բայց մեր վիրավոր երկրին մենք այստեղ ենք պետք: Բուժենք վերքերը, ոտքի կանգնեցնենք, սովորեցնենք նորից քայլել, ժպտալ, զարգանալ ու պայքարել:

Հողը ծնող է, զավակ ու ընկեր ու չի կարելի թողնել հիվանդ հարազատին մենակ ու հեռանալ:
Մենք հայ եղել ենք, հայ կմնանք և արյունը մեր հայկական երբեք ջուր չի դառնա»,- գրել է հաղորդավարուհին:

Հետգրությամբ Մանեն նշել է, որ լուսանկարն «անցյալ կյանքից» է: