Կաղամբով տնական կարկանդակներ․ հեշտ, համեղ և ախորժելի

Այսօր Positive-ը առաջարկում է ունիվերսալ խմորով կարկանդակներ պատրաստել՝ թավայի մեջ։ Այս խմորը կարելի է նաև ջեռոցում թխվող կարկանդակների համար օգտագործել։ Կարկանդակները պատրաստեք ցանկացած միջուկով։

Պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • Ձու – 2 հատ
  • Ալյուր — 1 կգ․
  • Գոլ կաթ — 500 մլ․
  • Շաքարավազ — 50 գրամ
  • Աղ — 10 գրամ
  • Զտված բուսայուղ — 100 մլ․
  • Կանաչիով շոգեխաշված կաղամբ
  • Թարմ խմորիչ – 30 գր․ կամ չոր՝ 10 գր․

Պատրաստման եղանակը

1. Ալյուրը մաղել։

2. Կաթի մեջ լուծել շաքարավազը, աղը և խմորիչը։

3. Ավելացնել ձուն, բուսայուղը և խառնել։

4. Ավելացնել ալյուրը և խմոր հունցել։

5. Խմորը դնել տոպրակի մեջ և մեկ գիշերով թողնել սառնարանում։

6. Առավոտյան կարող եք օգտագործել միայն կեսը, իսկ մնացածը դնել սառցախցիկը։ Այս խմորը կարող եք երկար պահել սառցախցիկում։

7. Խմորը բաժանում ենք չափաբաժինների և կարկանդակներ ենք ձևավորում կաղամբի միջուկով, կամ ինչ միջուկով որ կկամենաք։

8. Տապակում եք կարկանդակները թավայի մեջ՝ բուսայուղով, կամ ջեռոցում 180 աստիճանի տակ՝ 20-25 րոպե։ Նախքան ձեռոց դնելը, ձվի դեղնուց քսեք։

Բարի ախորժակ։